Մաուրիցիո Սարին՝ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ
դիտումներ: 308
60-ամյա իտալացի մասնագետը կնքել է երեք տարվա պայմանագիր:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո։ Նա թիմը գլխավորեց 2014-2019 թվականներին։
Սարին «Չելսին» գլխավորել էր անցած ամռանը։ Անգլիական թիմի հետ նա նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը, Անգլիայի պրեմիեր լիգայում գրավեց երրորդ տեղը՝ ապահովելով չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Սարին նախկինում գլխավորել է նաև «Նապոլին», «Սորենտոն», «Էմպոլին»։