Հայերեն   English   Русский  

ՀՖՖ-ն պարգևատրեց 2018-2019 մրցաշրջանի հաղթողներին


  
դիտումներ: 318

Հունիսի 15-ին կայացավ Հայաստանի 2018-2019 թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ Դափնեկիրները պարգևատրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն ու գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ Լավագույն ռմբարկուի մրցանակը բաժին հասավ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեցին չեմպիոնական փոքր գավաթը և ոսկե մեդալները։ Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», բրոնզե մրցանակակիր «Կումայրին»։ Ֆուտզալի լավագույն խաղացողի անհատական մրցանակը ստացավ «Լեոն» ներկայացնող Սարո Գալստյանը, լավագույն ռմբարկուի պարգևը՝ նրա թիմակից Գարեգին Մաշումյանը (42 գոլ)։

Եվրոպայի լիգայում այս տարի Հայաստանը կներկայացնեն «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Բանանցը», իսկ չեմպիոնների լիգայի որակավորման փուլից պայքարը կսկսի «Արարատ-Արմենիան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: