Հայերեն   English   Русский  

Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․


  
դիտումներ: 303

«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության համաժողովը փակ քվեարկույթյամբ ընտրել է վարչության նոր կազմ։

Քվեարկությանը մասնակցել է 336 պատվիրակ, տպագրվել էր 501 քվեաթերթիկ։ Արդյունքները քիչ առաջ հրապարակվեցին։ ՔՊ վարչության կազմի համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայներ ստացան 21-ը։ Վարչության նոր կազմում ընդգկվել են՝

Նիկոլ Փաշինյանը,

Սուրեն Պապիկյանը,

Արայիկ Հարությունյանը,

Արարատ Միրզոյանը,

Հակոբ Արշակյանը,

Վիլեն Գաբրիելյանը,

Ռոմանոս Պետրոսյանը,

Հակոբ Սիմիդյանը,

Տիգրան Ավինյանը,

Ռուբեն Ռուբինյանը,

Արսեն Թորոսյանը,

Սիփան Փաշինյանը,

Նարեկ Բաբայանը,

Լիլիթ Մակունցը,

Արման Բոշյանը,

Մխիթար Հայրապետյանը,

Վահագն Հովակիմյանը,

Ալեն Սիմոնյանը,

Արմեն Փամբուխչյանը,

Արփինե Դավոյանը,

Էդուարդ Աղաջանյանը։

ՔՊ համաժողովն ընտրեց նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմ։ Հանձնաժողովի նորընտիր անդամներն են՝

Արամայիս Գրիգորյանը,

Գարիկ Սարգսյանը,

Էդուարդ Ավետիսյանը,

Անուշիկ Դավթյանը,

Սոնա Ղազարյանը,

Սարգիս Ալեքսանյանը,

Կարո Ղուկասյանը։

Արդյունքերի հրապարակումից հետո հրավիրվեց նորընտիր վարչության նիստ, որից հետո համաժողովին կառաջարկվեն վարչության նախագահի և փոխնախագահի թեկնածուներ, որոնք կընտրվեն բաց քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, ՔՊ կուսակցությունը անցկացրել է իր 5-րդ համաժողովը՝ ընտրելու վարչության նոր կազմ։ Ընտրությունը կատարվել է վարկանշային փակ քվեարկությամբ։

Օրակարգում էր նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրությունները։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել էր 30 թեկնածու։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նախկին նախագահը Սասուն Միքայլելյանն էր, որի լիազորությունները կասեցվեցին, երբ նա դարձավ ԵԿՄ վարչության նախագահ։






Մեկնաբանություններ - 1

agob.k     17.06.2019 artyok ovker yn ays pogojayin hamajikner ? vor qarenan yrqir qaravarel ???
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: