Հայերեն   English   Русский  

Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ


  
դիտումներ: 302

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության նախագահ:Հունիսի 16-ին մեկնարկած ՔՊ 5-րդ համաժողովի ընթացքում վարչության նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ներկա պատվիրակների մեծամասնությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը բաղկացած է 21 անդամից: Պատվիրակների կողմից ընտրված կազմում են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը և Էդուարդ Աղաջանյանը:

Կուսակցության համաժողովի պատվիրակները քվեարկությամբ ընտրեցին նաև Վերահսկող վարչության նոր կազմը, որի անդամներն են Արամայիս Գրիգորյան, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և Կարո Ղուկասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: