Հայերեն   English   Русский  

​«Իզմ»-երի մասին


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 377

Երբ հայտարարվում է, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չեն, դա նշանակում է, որ ցանկացած «իզմ»-ի կրող կարող են լինել: Կախված «օրվա կուրսից» և ընթացիկ կոնյունկտուրայից:

Դա նշանակում է նաև, որ իրականում կա «իզմ»: Դա դատարկիզմն է: Իսկ ցանկացած դատարկիզմի ակունքում կոռուպցիոնիզմն է: Քանզի եթե ոչ մի գաղափար չկա, ապա մնում է փող աշխատելու գաղափարը:

Ի դեպ, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում տեղի ունեցած հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները վերջում հանրության առաջ կանգնում են իրենց կոռուպցիոն «հմայքով»: Այդպես էր ֆրանսիական ժիրոնդիստների դեպքում, եկեղեցիները թալանած բոլշևիկների դեպքում, ելցինյան շրջանի «ժողովրդավարների» դեպքում, Սահակաշվիլու «վարդերի» հեղափոխության դեպքում, Յուշչենկոյի ու Տիմոշենկոյի ղեկավարած Ուկրաինայում, ՀՀՇ-ական Հայաստանում: «Թավշյա» տղաներն ու աղջիկները բացառություն չեն կազմելու: Անանուն բարերարների հատկացումները վկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: