Հայերեն   English   Русский  

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. Շարմազանով


  
դիտումներ: 82

«Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը»,-այսօր ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում:

Մարդ չգիտի՝ լա թե՞ խնդա: Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը: Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:

Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի:

Բայց սա վերջը չէ դեռ: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի: Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը: Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է: Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի: Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը: Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում: Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     17.06.2019 voj TE nikol badmutyan ahpanojum ayl qunena kazafi hitleri nman ahreli jaqadakir ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: