Հայերեն   English   Русский  

Թբիլիսիում ռուսամետ կուսակցության կողմնակիցներն Ադրբեջանից պահանջել են հրաժարվել սահմանին գտնվող հին մենաստանի հանդեպ հավակնություններից


  
դիտումներ: 119

«Հայրենասերների դաշինքը» հունիսի 15-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում բողոքի ցույց է անցկացրել՝ «Դավիթ Գարեջին Վրաստան է» կարգախոսով։

«Հայրենասերների դաշինքի» կողմնակիցներն ու ակտիվիստներն այսօրվա ակցիային էին եկել երկրի տարբեր շրջաններից։

Այս դաշինքը պահպանողական խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություն է, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ջատագով է, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հրաժարման և Վրաստանի չեզոք կարգավիճակի։ 2016թ-ի խորհրդարանական ընտրություննում այն հինգ տոկոս ձայն է հավաքել։

Կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ ակցիայի գլխավոր նպատակը Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին հասկացնելն է, որ Վրաստանի ժողովուրդը չի հրաժարվելու Դավիթ Գարեջի համալիրից, որը տեղակայված է երկու երկրների սահմանին։

«Մենք հարգում ենք ադրբեջանցիներին, այդ երկրի նախագահին իմաստուն մարդ ենք համարում և կոչ ենք անում նրան լավ գիտակցել իրավիճակը մեր երկրում։ Վրացի ժողովուրդը չի պատրաստվում հրաժարվել Դավիթ Գարեջիից, ինչը մերն է, մերն է», – հայտարարել է իր ելույթներից մեկի ժամանակ կուսակցության առաջորդներից մեկը՝ Իրմա Ինաշվիլին։

Նյութի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Jam-news.net-ում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: