Հայերեն   English   Русский  

Լոնդոնը Մոսկվայի հետ քննարկում է Պուտինի և Մեյի հանդիպման հնարավորությունը


  
դիտումներ: 301

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանական կողմի ներկայացուցիչներն իրենց ռուս գործընկերների հետ քննարկում են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը, ինչպես նաև թագավորության վարչապետ Թերեզա Մեյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ կողմերի բանակցությունները կարող են տեղի ունենալ Ճապոնիայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես նշում է թերթը, հաջողության դեպքում Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ԳՀՎ-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլայի թունավորման միջադեպից հետո այս հանդիպումը բարձր մակարդակով առաջինն է լինելու:

G20 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-29-ը Օսակա քաղաքում:

Ավելի վաղ Թերեզա Մեյի ներկայացուցիչը պատմել էր, թե որ դեպքում կարող են Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները բարելավվել:

Իր հերթին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է G20- ի ընթացքում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: