Հայերեն   English   Русский  

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Վլադիմիր Օնիշչուկն է


  
դիտումներ: 83

Երևանում շարունակվող գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:


Այս տուրից հետո 5,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Օնիշչուկն է: 5-ական միավոր ունեն Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Արման Միքայելյանը:
Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: