Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը և արքայազն Հարին իրենց որդու նոր լուսանկար են հրապարակել


  
դիտումներ: 1233

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ինստագրամի իրենց էջում հունիսի 16-ին նշվող Հոր օրվա կապակցությամբ հրապարակել են իրենց որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն Վինձորի լուսանկարը: Գրում է Russian.rt.com-ը:

«Սասեքսի դուքսին երջանիկ Հայրերի օր ենք մաղթում», - նշվել է լուսանկարին կից:

Մայիսի 8-ին Սասեքսի դուքսն ու դքսուհին լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցույց տվեցին մայիսի 6-ին ծնված իրենց նորածին որդուն:

Արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլիի հարսանիքը տեղի է ունեցել 2018 թ. մայիսի 19-ին Վինձոր ամրոցի Սբ. Գեորգի մատուռում:

Մեգան-որդի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: