Հայերեն   English   Русский  

Ավտովթար ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժել են ՀՀ քաղաքացիներ


  
դիտումներ: 648

Հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ.

բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով "Honda" մակնիշի ավտոմեքենա:

Պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: