Հայերեն   English   Русский  

Երևանյան այգում ԱՄՆ 3 քաղաքացիների հետապնդել են. մ


եկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ


  
դիտումներ: 65

Երևանում, հունիսի 16-ին, ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի

և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց ևւ իրենցից մեկի նկատմամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերան ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խ.-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների օգնությանը դիմած անձինք ԱՄՆ քաղաքացիներ են։ Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն եւ 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վահան Խ,-ն անառակաբաոր գործողություններ կատարել:

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: