Հայերեն   English   Русский  

Սի Ցզինպինը հունիսի 20-21-ը Հյուսիսային Կորեա կայցելի


  
դիտումներ: 119

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 20-21-ը Հյուսիսային Կորեա կայցելի: Դա Սի Ցզինպինի առաջին պետական այցը կլինի հանրապետություն: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ այցը տեղի կկայանա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով:

Հունվարի սկզբին Կիմ Չեն Ընը Պեկին կատարած այցի ընթացքում փոխանցել էր Սի Ցզինպինին Փհենյան այցելելու հրավերը, որին նա համաձայնությամբ էր պատասխանել:

Սի Ցզինպինը բազմիցս խոսել է Կորեական թերակղզում միջուկային զինաթափմանը խթանման պատրաստակամության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: