Հայերեն   English   Русский  

Մեծ վթար Սյունիքում.Բախումից հետո Lada-ն հայտնվել է ձորում. վարորդները տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ (լուսանկար)


  
դիտումներ: 92

Սյունիքի մարզում, այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ՝

23-ամյա Արեն Հ.-ի վարած Opel մակնիշի 98 XX 880 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ա.-ի վարած Lada մակնիշի 936 OC 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Lada-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Lada-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև բժիշկները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատե տարածքը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մեծ վթար Սյունիքում

Մեծ վթար Սյունիքում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: