Հայերեն   English   Русский  

Յունկերը` ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 271

РИА "Новости" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը աշխատում է Ռուսաստանի հետ նոր հարաբերությունների շուրջ: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես հայտնում է նրա մամուլի ծառայությունը, այդ մասին նա հայտարարել է Թյուրինգիայում ունեցած ելույթի շրջանակներում:

Նրա խոսքերով՝ առանց Ռուսաստանի «անվտանգության ճարտարապետություն» չկա:

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ինքը դատապարտում է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, սակայն միևնույն ժամանակ կոչ է արել Ռուսաստանին թշնամաբար չվերաբերել:

Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին խոսել էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: