Հայերեն   English   Русский  

Ավագանու ընդունած նոր նախագծով Երևան քաղաքի բյուջեում միջոցների խնայողություն կլինի՝ տարեկան 215.0 մլն.դրամի չափով


  
դիտումներ: 84

Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակները վերանայելու հարցը: Առաջարկաված նախագծով հաստիքացուցակն ավելացել է 102-ով:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը եղել է 2030, որն ավելացել է 102,5 միավորով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում միավորվել են սպորտի և երիտասարդության հարցերի բաժինները, մշակույթի վարչությունն ու տուրիզմի բաժինը, վերջինս ներառվել է մշակույթի վարչության կազմում՝ հաշվի առնելով, որ իր գործառույթներով և տեսլականով սերտ շաղկապված է մշակույթի ոլորտի գործառույթների հետ, փոփոխություններով զորահավաքային բաժինը առանձնացվել է քարտուղարությունից և դարձել է առանձնացված բաժին:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից առաջարկվել է առանձնացնել առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը ստեղծելով առևտրի և սպասարկումների ու գովազդի բաժիններ, որը պայմանավորված է հիշյալ ոլորտների գործառույթների և կանոնադրական խնդիրների էական տարբերությամբ:

Օպտիմալացման գործընթացի շրջանակներում իրականացվող փոփոխությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանի համակարգում նախատեսվել է 65.5 հաստիքային միավորի կրճատում ամսական 1016.1 հազար դրամ աշխատավարձի ֆոնդով:

Երևանի ենթակայության կազմակերպություններում առաջարկվում է կրճատել 169 հաստիքային միավոր (ամսական 21135.3 հազ.դրամ), որից. 1.96.5 միավորը (ամսական 13318.5 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է տեղափոխել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ, որից.

1) 39 միավոր վարորդներ (ամսական 5127.8 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ), քանի որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների վարորդներից 38-ը (ամսական 5000.8 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) ներառված էին «Երեւանտրանս» ՓԲԸ-ի, իսկ 1-ը (ամսական 127.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ)՝ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի հաստիքացուցակներում, սակայն իրականացնում էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպասարկում, ուստի նպատակահարմար է հիշյալ վարորդների հաստիքային միավորները տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ:

Դրա արդյունքում ամսական կտրվածքով 6000.1 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիան,

2) 17 միավոր (ամսական 1612.4 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ)՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման եւ ձեւակերպման աշխատանքային խմբի անդամներ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. հ.912-Ն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը վերապահված է Երեւանի քաղաքապետին, որն էլ հաշվի առնելով հիշյալ գործառույթներ իրականացնող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի համապատասխան աշխատակիցներին առաջարկվում է տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ,

3) 20 միավոր (ամսական 2964.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է տեղափոխել «Գերատեսչական շենքերի շահագործման եւ պահպանման» ՓԲԸ-ից, քանի որ հիշյալ հաստիքներ զբաղեցնող աշխատակիցներն աշխատում էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում եւ իրականացնում էին աշխատակազմին վերապահված գործառույթներ, ուստի դրանք եւս նպատակահարմար է տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ, որի արդյունքում ամսական կտրվածքով 3556.8 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան,

4) 20.5 միավոր (ամսական 3614.3 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է տարբեր կազմակերպություններից («Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից՝ 12.5 միավոր, «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ից՝ 5 միավոր, «Ձեւավորում» ՓԲԸ-ից՝ 2 միավոր եւ «Երեւանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ից՝ 1 միավոր) եւս տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ վերոհիշյալ պատճառաբանմամբ:

2. 72.5 միավորն առաջարկվում է կրճատել, որից.

1) 62 միավոր «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» եւ «Արաբկիր-Սերվիս» ՓԲԸների լուծարման հետեւանքով, որոնց արդյունքում նախատեսվում է Երեւան համայքի բյուջեի միջոցների խնայողություն տարեկան 155.2 մլն.դրամ,

2) 4.5 միավոր (ամսական 535.9 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից, որի արդյունքում ամսական կտրվածքով 643.0 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան,

3) 3 միավոր (ամսական 394.8 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել «Երեւանտրանս» ՓԲԸ-ից, որի արդյունքում ամսական կտրվածքով 473.8 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան,

4) 3 միավոր (ամսական 337.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել «Գերատեսչական շենքերի շահագործման եւ պահպանման» ՓԲԸ-ից, որի արդյունքում ամսական կտրվածքով 404.4 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան:

Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակում նախատեսվում է 6 (կրճատում՝ 77 միավոր՝ 15727.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ, ավելացում՝ 83 միավոր՝ 15078.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) միավորի ավելացում, սակայն աշխատավարձի ֆոնդի 649.0 հազ.դրամի նվազեցում, որից.

1. 77 միավորից (ամսական՝ 15727.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) 12 միավորը (ամսական՝ 3203.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում, իսկ 65 միավորը (ամսական՝ 12524.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում:

2. 83 միավորից.

1) 54 միավորը (ամսական՝ 8524.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվում է ավելացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմում, որից միայն 50 միավորը՝ եկամուտներ հավաքագրող տեսուչների գծով, որը պայմանավորված է նրանով, որ նախկինում աղբահանության գումարները հավաքագրվում էին համատիրությունների եւ այլ կազմակերպությունների միջոցով, որոնց Երեւան համայնքի բյուջեից հատկացվում էր հավաքագրված գումարների 10%-ը, ներկայումս հիշյալ գործընթացը կանոնակարգելու եւ աշխատանքերն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է այն իրականացնել Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի միջոցով եւ այդ գործընթացի կազմակերպման համար հատկացնել նախկին 10%-ի (2018թ.՝ 329.2 մլն.դրամ) փոխարեն 3% (2019թ.՝ 137.9 մլն.դրամ) կամ իրականացվել է Երեւան համայնքի բյուջեի միջոցների տնտեսում տարեկան 191.3 մլն.դրամի չափով, որի հետեւանքով Երեւանի վարչական շրջաններում անհրաժեշտություն է առաջանում ավելացնել վերոհիշյալ 50 հաստիքային միավորներն ամսական 7542.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդով,

2) 29 միավորը (ամսական՝ 6554.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվում է ավելացնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում, որը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի որոշ ստորաբաժանումներում աշխատանքների ծավալների ավելացմամբ պայմանավորված աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Վերոհիշյալ փոփոխություններով պայմանավորված վերջնական արդյունքում նախատեսվում է Երևան համայնքի բյուջեի միջոցների խնայողություն տարեկան 215.0 մլն.դրամի չափով:

Ավագանու «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը նկատեց, որ իրենք բավական ծավալուն առաջարկներ էին ներկայացրել, որոնք հաշվի չեն առնվել. «Արդյոք կարդացե՞լ էիք մեր առաջարկները, եթե անհասկանալի բաներ կային, կարող էիք ասել, մենք կբացատրեինք»:

Ի պատասխան փոխքաղաքապետը նշեց, որ այս փուլում պատրաստ չէին 130 հաստիքի կրճատման գնալ. «Քանի որ օպտիմալացումը պարբերական գործընթաց է, ապա 130 հաստիքների կրճատման առաջարկին որոշվեց անդրադառնալ հաջորդ նման գործընթացի ժամանակ, որը նախատեսվում է հաջորդ եռամսյակներում»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: