Հայերեն   English   Русский  

Սիրիայի կառավարական ուժերը նորից հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը


  
դիտումներ: 170

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Սիրիայի կառավարական ուժերը կրկին հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը:

Թուրքերն էլ անցել են պատասխան հարվածների՝ գործի դնելով ծանր հրետանին:

Հաղորդագրության մեջ նշվում է.

«Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբի ապառազմականացված գոտին վերահսկող Թալ Բազանի շրջանից նախապես ծրագրված կերպով հրետակոծել են Մուրաք շրջանում տեղակայված մեր դիտակետը: Այդ հարձակմանն անմիջապես պատասխան է տրվել ծանր հրետանու հարվածներով»:

Նշվում է, որ հրետակոծման հետևանքով մարդկային կորուստներ չկան, սակայն վնաս է հասցվել թուրքական դիտակետի զինտեխնիկայի մի մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուսական կողմը ևս անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: