Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա Բաղրամյան 26-ում


  
դիտումներ: 149

Քիչ առաջ Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա է սկսել նախագահի նստավայրի առաջ:

Դեռ երեկ հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօրվանից ազդարարում են իրենց փողոցային ակցիաների մեկնարկը:

«Հեփի Սանդի ու մի բան էլ ավել

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ մենք վաղվանից ազդարարում ենք մեր փողոցային ակցիաների մեկնարկը: Վաղը ժամը 16:30-17:00-ին կսկսենք մեր առաջին խորհրդանշական ակցիան Բ26-ի դիմաց: Մեր ակցիաները իրենց բնույթով շատ հետաքրքիր և ստեղծարար են լինելու և ուղղակիորեն միտված են լինելու երկրում գոյություն չունեցող քաղհասարակության ստեղծմանը: Վստահ եմ, որ քաղաքական ծաղրը, խիստ թիրախային ու բարի ակցիաները մեր քաղաքացիներին կօգնեն ավելի արագ և ավելի մատչելի պատկերացնել երկրում ստեղծված խայտառակ աբսուրդային վիճակը»,-գրել էր Սամսոնյանը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց բողոքի ակցիան նաև ուղղված է նախագահ Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանին առաջադրմանը:

Այս պահին բողոքի ակցիա իրականացնողները Բաղրամյան 26 հասցեում են: Նախագահի նստավայրի դռները փակ են, տեղում աշխատում են ոստիկանական ուժեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: