Հայերեն   English   Русский  

Պեսկովը՝ Պուտինի վարկանիշի անկման մասին


  
դիտումներ: 223

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դատել Պուտինի վարկանիշի մասին շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում ստացված տվյալների հիման վրա, սխալ է: Գրում է Gazeta.ru-ն:

Նա ընդգծել է, որ շուկայական լեզվով խոսելով, գոյություն ունի փոփոխականություն, հետևաբար, վարկանիշի փոփոխության մասին նույնիսկ ամսվա վրա հիմնվելով խոսել չի կարելի:

«Վարկանիշի մասին, այնուամենայնիվ, ավելի երկար հեռանկարով պետք է դատել», - ասել է Պեսկովը` պատասխանելով վերջերս անցկացված հարցման արդյունքներով Պուտինի վարկանիշի անկման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: