Հայերեն   English   Русский  

Չինաստանում ԿԺԴՀ-ի հետ սահմանին երկրաշարժ են արձանագրել


  
դիտումներ: 193

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հյուսիսարևելյան Ցզիլին նահանգում 1.3 մագնիտուտ ուժգնությամբ թույլ երկրաշարժ է արձանագրել, որի առաջացման պատճառ պայթյունն է դարձել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են կորեական Յանբյան ինքնավար շրջանի Հունչուն գավառում:

Երկրաշարժի օջախը մակերեսի, այլ ոչ թե խորության վրա է գտնվել:

Տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Մարտի սկզբին հաղորդվել էր, որ Պրիմորսկի հիդրոօդերեւութաբանական ծառայության ցունամիի կենտրոնի սեյսմոլոգները ԿԺԴՀ միջուկային պոլիգոնում ստորգետնյա ցնցումներ են գրանցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: