Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի քննությունը


  
դիտումներ: 167

Այսօր՝ հունիսի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով շարունակվում էր ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Քիչ առաջ դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց, որ բողոքի քննությունն ավարտվել է և դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հունիսի 18-ին:

Նշենք, որ պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կալանավորումն անփոփոխ թողնելու մասին մայիսի 2-ի որոշումը, որը կայացրել էր դատավոր Մնացական Մատիրոսյանը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ բժիշկների գնահատմամբ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Նա ներկայումս բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: