Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ


  
դիտումներ: 326

Հունիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Նախարար Մնացականյանը ողջունեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում Գաբրիելա Բատաինի-Դրագոնին արդեն երրորդ այցելությունը Հայաստան: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների ու փոխայցելությունների դինամիկան վկայում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցության և այն առավել ընդգրկուն դարձնելու փոխադարձ հանձնառության մասին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը՝ որպես ամուր գործիք՝ աջակցելու կառավարության կողմից առանձնացված գերակայությունների իրականացմանը:

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվելիք միասնական ջանքերի շուրջ:

ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպմանը հաջորդեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որից հետո տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական փոստային բացիկի պաշտոնական մարումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: