Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Բակո Սահակյանի գլխին նոր սեւ ամպեր են կուտակվում


  
դիտումներ: 349

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին եւ պահպանելով նրանց միջեւ բուֆերի դերը։

Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։

Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու Հայկ Մարությանին էլ վատ չի վերաբերվում։ Իսկ կադրային քաղաքականության մեջ առհասարակ փորձում է «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքն իրականացնել։ Աշխատանքից ազատում է Վիտալի Բալասանյանին ու Վարդան Բալայանին, բայց անմիջապես էլ ոստիկանապետ է նշանակում Լեւոն Մնացականյանին։ Իսկ նախագահի պաշտոնին առաջադրվել պատրաստվող հակառակ ճամբարներում գտնվող անձանց՝ Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան․․․ խոստանում է որեւէ կերպ չմիջամտել այդ գործընթացին եւ արբիտրի դեր ստանձնել՝ առանց որեւէ մեկի կողմն անցնելու։ Բայց անգամ այս հավասարակշռված լարախաղացային ոճը չի գոհացնում ՀՀ գործող իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն անվերապահ հավատարմության պահանջ է դնում, որտեղ նախկին իշխանությունների օգտին արված յուրաքանչյուր քայլ մերժվում են ի սկզբանե։ Ոչ մի ռեւերանս՝ ոչ պարի, ոչ դատարանում երաշխավորության տեսքով նրան դու չի գալիս։

Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ, օրինակ, Լեւոն Մնացականյանի նշանակումը նա շատ վատ է ընդունել եւ Բակո Սահակյանի գլխին նոր սեւ ամպեր են կուտակվում։ Այս նշանակումը ՀՀ վարչապետն ընդունել է որպես կոնկրետ իր դեմ ուղղված քայլ եւ պատրաստվում է հակաքայլեր ձեռնարկելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: