Հայերեն   English   Русский  

«Իրատես». Սամվել Կարապետյանը Կրեմլից խաբար է բերել Փաշինյանին. մանրամասներ


  
դիտումներ: 356

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան զբոսանք-հանդիպումը որոշ շրջանակներում տպավորություն է ստեղծել, թե վերջինս եկել է Հայաստան, որպեսզի տնտեսական նոր ծրագրերից խոսի, ռուսական ներդրումների նոր հոսք ապահովի, սակայն, մեր տեղեկություններով, վերջինս ընդամենը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին։

Սամվել Կարապետյանը որպես դեսպան է եկել եւ փոխանցել ռուսական վերնախավի որոշ դիտարկումներ, որոնց հետ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի։ Սա եւ քաղաքական, եւ տնտեսական ասպեկտին է առնչվում։

Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է Վաշինգտոնում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր առաջ։ Գուցե այս մասի՞ն էլ խաբրիկ է բերել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստը։ Գուցե` եղավ պատասխանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: