Հայերեն   English   Русский  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին ներկա են Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը. ուղիղ


  
դիտումներ: 71

Այսօր՝ հունիսի 18-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովն է անցկացնում: Նիստը վարում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նագահն է: Հոգաբարձուների նիստի ընթացքում հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեության և նպատակների հիմնարար բարեփոխումները:

Խոսքով հանդես կգան ՀՀ վարչապես, հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նիստին ներկա է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կներկայացնի իր նոր տեսլականն ու ռազմավարությունը, որի հիմքում թափանցիկ և հաշվետու գործելաոճն է: Կքննարկվեն նաև 2018թ․-ին իրականացրած ծրագրերն ու 2019թ․-ի ծրագրերի ուղղությունները։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Հիմնադրամի ցանցը գործում է աշխարհի 19 երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շվեդիա, Լիբանան, Ավստրալիա, Բրազիլիա, Արգենտինա, Հունաստան, Կիպրոս, Ուրուգվայ, Ռումինիա, Իրան, Նիդերլանդներ և Իտալիա: Ցանցը նպատակ ունի ընդլայնվել՝ ընդգրկելով այն բոլոր համայնքները, որտեղ ապրում և ստեղծագործում է հայությունը:

Հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը, ընդհանուր ինքնության հիման վրա, աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է։






Մեկնաբանություններ - 1

agob.k     18.06.2019 tchpahtapar ays dari trami havaki artunkner anvoroch yn ? voj mi mart nikolin u annayin mi luma ji dar ? isk arjah irenj badjarav chat kumar junenar ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: