Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց. հրապարակվեց դատական ակտը


  
դիտումներ: 173

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու գրավի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կալանավորումն անփոփոխ թողնելու մասին մայիսի 2-ի որոշումը, որը կայացրել էր դատավոր Մնացական Մատիրոսյանը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Նշենք նաև, որ բժիշկների գնահատմամբ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Նա ներկայումս բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: