Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը. ուղիղ


  
դիտումներ: 194

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության:

«Մենք այստեղ ենք, որպեսզի հորդորով, կոչով դիմենք մեր պատգամավորներին, որ դեմ քվեարկեն Վահե Գրիգորյանի թեկնածությանը: Մենք կարծում ենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ոչ լեգիտիմ ընթացակարգով առաջադրված լինելու պատճառով չի կարող արդարադատության համակարգում նոռմալ աշխատել»,-ասացին ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից այդ պաշտոնում առաջադրվել է փաստաբան Վահե Գրիգորյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: