«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում
Արփինե Հովհաննիսյան,Ֆբ գրառում
դիտումներ: 243
Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի եւ սրանով կավարտվի իշխող ուժի ամեն գնով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու ամիսներ տեւած բեմադրություն-էպոպեան։ Այս բեմադրության մեջ առանցքային են մի քանի դերակատարներ.
Նախ նա անում է քաղաքական հայտարարություն, որ ինքը չի եկել բոլորին ուրախացնելու։ Հետո տարբեր լրատվական արտահոսքերով իբր սրտնեղում է, որ ոչինչ իր ձեռքում չէ, քանի որ պարզվում է նախորդ ռեժիմի օրոք գրված Սահմանադրությունը իրեն զրկել է ամեն ինչից։
Երբ 2018 թվականի փետրվարին, Սերժ Սարգսյանից նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը եւ հույս հայտնում, որ չի հիսաթափեցնի Սերժ Սարգսյանին, վստահ եմ, որ հստակ տեղյակ էր իր սահմանադրական կարգավիճակից։ Եվ հիմա ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, երբ նա ոչ միայն չի հետևում Սահմանադրության պահպանման կարևորագույն պարտականության իրականացմանը, այլև երկրի ներսում ինքնակամ հրաժարվում է իր բարձր կոչումը /պետության գլխի/ կրելու պատասխանատվությունից՝ վկան մայիսի 28-ի դրվագը (երբ նույնիսկ արարողակարգային մակարդակով նախագահը չկանգնեց իր տեղում՝ դրոշի մոտ): Սակայն երկրից դուրս տարբեր հարցազրույցներով փորձում է տպավորություն ստեղծել, որ որպես ժողովրդի իմաստուն հայր հետեւում է բոլորին եւ երկրում կատարվող բոլոր իրադարձությունների նախագծման ակունքում է։ Պարոն նախագահը ճիշտ է միայն մի բանում։ Նա չի ուրախացնում ոչ մեկին(այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին եւ իմ քայլականներին, որովհետեւ նրանց համար նախագահի վարքագիծը ուղղակի դիտարկվում է որպես իրենց նկատմամբ ունեցած անօտարելի պարտականություն), այլ ընդամենը, մոտենալով իր կարիերայի մայրամուտին, վայելում է բարձր սահմանադրական կոչումը՝ որեւէ բարոյական պարտավորություն չզգալով այդ կոչման նկատմամբ։