Հայերեն   English   Русский  

Ես չեմ ցանկանում թաքցնել և չեմ էլ թաքցնում, որ ընկերներ ունեմ Իմ քայլը խմբակցության կազմում. Վահե Գրիգորյան


  
դիտումներ: 244

«Ես չեմ ցանկանում թաքցնել և չեմ էլ թաքցնում, որ ընկերներ ունեմ Իմ քայլը խմբակցության կազմում»,-այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ իր գործունեությունն այնպիսի բնույթ է ունեցել, որ ինքը չէր կարող չշփվել կամ չընկերանալ քաղաքական գործիչների հետ:

«Ես ընկերներ ունեմ Իմ քայլը դաշինքում, ընկերներ ունեմ տարբեր քաղաքական ուժերում, տարբեր քաղաքական խմբավորումներում: Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, ես չէի կարող ընկերներ չունենալ, քանի որ իմ ամբողջ գործունեությունը կապված է եղել քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության հետ: Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, մեր ընդհանուր գաղափարն ու երազանքը ժողովրդավար ու ազատ Հայաստան ունենալն է եղել: Անկախ նրանից նրանք իմ ընկերներն են, թե իմ ընկերները չեն, դատավորի երթում տալու պահից հետո դատավորները ընկերներ չեն ունենում այլևս»,-հավելեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից այդ պաշտոնում առաջադրվել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ազգային ժողովը նախկին 4 թեկնածուներին չէր հաստատել ՍԴ դատավորի պաշտոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: