Հայերեն   English   Русский  

Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Հայրապետյան. տեսանյութ


  
դիտումներ: 253

Րոպեներ առաջ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները:

«Ինչպես գիտեք երկու օր առաջ ՔՊ կուսակցության վարչության ընտրություններ անցկացվեցին ու ընտվեց 21 հոգուց կազմված նոր կազմ: Ես պատիվ ունեմ ասելու, որ իմ կուսակցական ընկերները իրենց վստահության քվեն նաև ինձ տվեցին, ինչը նշանակում է, որ իմ ֆիզիկական զբաղվածությունն էլ ավելի է մեծանալու, եթե դրան գումարենք նաև Ազգային ժողովում ամենաերկար անվանումը ունեցող մշտական հանձնաժողվում իմ աշխատանքը և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ ներգրավավծությունը, ապա օբյեկտիվորեն ես կարծում եմ, որ ստիպված եմ լինելու որոշ ընտրություն կատարելու: Գիտեք, որ հունվարին իմ քաղաքական թիմը, այնուհետև նաև Ազգային ժողովի խորհուրդը, որոշում կայացրին, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը ես եմ ղեկավարելու և վերջին 5 ամիսների ընթացքում կարծում եմ դրական աշխատանք ենք կատարել: Բայց կարծում եմ ժամանական է, որ ես ինքս ինձ հետ ազնիվ լինեմ և ասեմ, որ չեմ հասցնելու աշխատանքը պատշաճ կատարել»,-ասաց Հայրապետյանը:

Վերջինս նաև նշեց, որ իր կարծիքով իրենց թիմը կկարողանա Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում արժանի թեկնածու նշանակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: