Հայերեն   English   Русский  

Տորոնտոյում շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով չորս մարդ է վիրավորվել


  
դիտումներ: 83

Ոստիկանությունը Տորոնտոյում պատմության մեջ առաջին անգամ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում «Տորոնտո Ռեփթորսի» հաղթանակի պատվին կազմակերպված շքերթի շրջանակներում տեղի ունեցած հրաձգության մասին նոր տվյալներ է հայտնել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Տորոնտոյի ոստիկանության մամուլի ծառայությունը, միջադեպի հետևանքով տուժել են չորս քաղաքացիներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ մեկ այլ կասկածյալ ևս ձերբակալվել է:

Սկզբում հայտնի էր դարձել երկու տուժածների և երկու կալանավորի մասին, որոնց մոտից երկու միավոր զենք էր առգրավվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Տորոնտոյի» առաջնության շքերթին մոտ երկու միլիոն մարդ է ներկա գտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: