Հայերեն   English   Русский  

Մայք Փենսը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 125

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրվանից սկսած Կարակասին ավելի քան 213 մլն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն ավելի քան 213 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել կոշտ դիկտատուրայից տուժած վենեսուելացիներին», - գրել է Փենսը թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա հերթական անգամ աջակցություն է հայտնել Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյին և կոչ արել վերջ դնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի «դաժան» իշխանությանը, որը «ստիպել է ավելի քան 4 միլիոն վենեսուելացիների հեռանալ երկրից»:

Ավելի վաղ Մադուրոն ամերիկացի պաշտոնյաներին վենեսուելական իշխանություններին քննադատելու համար փող ստանալու մեջ էր մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: