Հայերեն   English   Русский  

Զելենսկին՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին


  
դիտումներ: 284

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bild թերթին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները անհրաժեշտ կլինի ընդլայնել, եթե դրանք չհանգեցնեն Դոնբասում հրադադարի: Գրում է Russian.rt.com-ը:

«Պատժամիջոցները արդյունքների հասնելու համար դիվանագիտական գործիք են... Եթե այդ գործիքը չաշխատի, ապա այդ մեխանիզմը պետք է ընդլայնվի», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկիի խոսքերով՝ պատժամիջոցները Մոսկվայի վրա ճնշում գործադրելու միակ ճանապարհն են, որոնք պետք է պահպանվեն մինչև Դոնբասում հրադադարի ռեժիմի հաստատումն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ չէ Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղղակի երկխոսության, ինչպես նաև նորմանդական ձևաչափին վերադառնալու համար պայման էր առաջադրել:

Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ Ուկրաինան «երկու պատերազմ» է վարում:

Նրա խոսքերով՝ «դրանցից առաջինը Ռուսաստանի հետ պատերազմն է, ինչպես նաև երկրում կոռուպցիայի դեմ պայքարը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: