Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանը անհանգստացած է հայկական զորավարժություններից և ՊՆախարարի հայտարարություններից


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 175

Արցախում դեռ նոր մեկնարկած հայկական զորավարժությունները արդեն թիրախային ազդեցություն է ունեցել թշնամու քաղաքական ղեկավարության վրա:

Մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ անհանգստություն է նկատվում ու ադրբեջանական կողմը փորձում է զորավարժությունները կապել ԱԳ նախարարների Վաշինգտոնում կայանալիք հանդիպումի հետ:

Դրան զուգահեռ հայտարարվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում է 10.000 զինծառայողով զորավարժության մասին և մյուս կողմից պատրաստվում է արցախյան հարցի կարգավորմանը ուղղված խաղաղ բանակցություններին մասնակցել:

Ու սա հայտարարում է մի պետություն, ով ամսվա մեջ մի քանի անգամ զորավարժություն է իրականացնում ու դրա մի մասը այլ պետության հետ և նույն ամսվա ընթացքում կրկնակի շատ անգամ խաղաղությունից է խոսում:

Հիմա էլ անհանգստացած են,թե հայկական կողմը ինչպես է բացատրելու իր այս գործողությունները: Շատ պարզ բացատրություն կա՝ մենք երկու հարթակներում էլ մեզ ապահովագրում են, որ և պատերազմի, և բանակցությունների ժամանակ անակնկալի չգանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: