Հայերեն   English   Русский  

​«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը


  
դիտումներ: 372

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում` ս. թ. հունիսի 19-ին, ժամը 19:30-ին,

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

Համերգի ընթացքում խումբը կներկայացնի երաժշտություն` Եվրոպայից մինչև Աֆրիկա, ինչպես նաև քսանմեկերորդ դարի հեղինակների ստեղծագործություններ: «Ամադինդա» խմբի անդամների վիրտուոզությունը և երաժշտական մեծ կարողությունները ոգեշնչել են քսաներորդ դարի հռչակավոր կոմպոզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյունքում ստեղծվել են հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդա» խմբի համար: «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: