Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահվան պատճառի մասին


  
դիտումներ: 184

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի կաթվածի հետևանքով: Այդ մասին հայտնել է երկրի պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով բժշկական շրջանակներում իրենց աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես գրել է The Jerusalem Post պարբերականը, Եգիպտոսի նախկին նախագահը բարորակ ուռուցք է ունեցել և նրան պարբերաբար բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը Մուրսիի մահվան կապակցությամբ հետաքնություն էր սկսել:

Հաղորդվել էր, որ գերատեսչության աշխատակիցները զննել են մահացածի դին, սակայն դրա վրա որևէ վնաս չեն հայտնաբերել:

Մուհամեդ Մուրսին մահացել էր լրտեսության գործով դատական նիստի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: