Հայերեն   English   Русский  

Դեմիրթաշը բանտից կոչ է արել Ստամբուլի ընտրություններում սատարել ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուին


  
դիտումներ: 248

Թուրքիայում ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ի պաշտոնական էջում գրառում է արել Ստամբուլում կայանալիք ընտրությունների մասին:

Դեմիրթաշը կոչ է արել հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում աջակցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուին:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօրվա համար հավատում ենք, որ պետք է աջակցություն ցուցաբերվի Իմամօղլուին, քանի որ մենք միասին ենք լավ: Առանց HDP-ի, HDP-ին անտեսելով ոչինչ չի կարող բավականաչափ լավ լինել: Ոմանք թող արդեն հասկանան, որ ուժով ոչ մի բան լավ չի լինում»:

Ստամբուլի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի կարգախոսն է` «Ամեն ինչ լավ է լինելու»:

Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը 2016թ. նոյեմբերից գտնվում է բանտում: Նա մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին նույնպես HDP-ի ընտրողներին կոչ էր արել այն շրջաններում, որտեղ HDP-ն թեկնածու չի առաջադրել, քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: