Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը. ուղիղ


  
դիտումներ: 285

Այսօր՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Մինչ դատարանում ընթանում է բողոքի քննությունը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա դեմ հանդես եկող քաղաքացիները։

Դատարանի բակում կարգուկանոնը հսկում են մի խումբ ոստիկաններ ու դատական կարգադրիչներ, տեղադրվել են նաև արգելապատնեշներ։ Քոչարյանի աջակիցներն իրենց հետ բերել են «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրառմամբ պաստառներ, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները բերել են «Քոչարյան, հանցագործ» գրառմամբ պաստառներ։ Դատարանի բակում իրավիճակը լարված է. Քոչարյանի աջակիցները վանկարկում են «Ազատություն», իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները՝ «Հանցագործ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: