Հայերեն   English   Русский  

​Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը


  
դիտումներ: 787

2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր,

որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով:

2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 2 հազար 974 ՍՊԸ,որը 2018 թվականի հունվար մայիսի համեմատ ավելի է 941-ով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: