Հայերեն   English   Русский  

ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավորը 2-րդ անգամ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը


  
դիտումներ: 335

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի և գործով պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին:

Նշենք, որ հունիսի 14–ին գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։ Նրա միջնորդությանն այլ փաստարկներով միացան նաև գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները։

Ըստ Սեդա Սաֆարյանի՝ դատավոր Դանիելյանը որոշումներ է կայացրել «Մարտի մեկի» գործով անցնող Էդուարդ Աշուղյանի, Անդրանիկ Ղազարյանի, Գևորգ Մանուկյանի, Սասուն Միքայելյանի, Գեղամ Գրիգորյանի, Անդրանիկ Մանուկյանի, Աշոտ Զաքարյանի, Իսահակ Մալխասյանի, Հայկ Գևորգյանի նկատմամբ, հետևաբար չի կարող այս գործով անկողմնակալ և անաչառ դատարան լինել։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ իր հերթին հաստատել էր, որ դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացվել են մի շարք դատական ակտեր։ Մասնավորապես, այս դատավորը ժամանակին «Մարտի Մեկի» գործով մեղադրվող Սասուն Միքայելյանի վերաբերյալ կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: