Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին


  
դիտումներ: 365

ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին: Նա ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ:

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 122-ը: Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22-ը: Մեկ քվեարթերթիկ ճանաչվել էր անվավեր:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: