Հայերեն   English   Русский  

Գարեգին Բ-ն համաձայնել է Վահե Էնֆիաջյանի առաջարկին՝ եկեղեցիներում դադարեցնել սգո արարողությունները


  
դիտումներ: 249

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության և երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել: Վեհափառն ընդգծել է խնդրի առկայությունը՝ նշելով, որ հետևողական կլինի դրա լուծման հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: