Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը


  
դիտումներ: 392

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Քանի որ մեղադրական կողմը՝ դատախազները նպատակահարմար գտան, որ ամբողջությամբ ներկայացնեն իրենց դիրքորոշումը, դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է: Հերթական նիստը կգումարվի հունիսի 19-ին ժամը 09:15-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: