Հայերեն   English   Русский  

​Նոր կառավարությանը ձեռնտո՞ւ է Գյումրիում կատարվածը


  
դիտումներ: 962

Գյումրիում «Սասստեքս» ընկերության աշխատակիցների և ղեկավարների միջև լարվածությունը դեռ լուծում չի ստացել:

Ավելին այսօր աշխատակիցներին խմբերի են բաժանել, և չդժգոհող փոքրաթիվ աշխատակիցներին հրավիրել են գործարանի ներս, մյուսների առջև դռները փակել են: Նրանց ասել են՝ լրագրող կանչողը թող անիծվի: Մարդիկ մինչ օրս չեն վճարվել ապրիլ ամսվա աշխատավարձի մի մասը, դեռ չգիտեն էլ՝ մայիսին և հունիսի այս հատվածում հարկադիր պարապուրդում գտնվելու համար վճարվելու են, թե ոչ:

Գործարանի ղեկավարներից ոչ մեկն էլ աշխատակիցների հետ չի հանդիպել կամ զրուցել չի փորձել, նրանք նույնիսկ Շիրակի մարզպետի հրավերն են անպատասխան թողել: Թե մարզպետարանի ներկայացուցիչների, թե գործարանի աշխատակիցների հետ հարցերը քննարկում կամ պարզաբանումներ է տալիս ընկերության շինարարարության պատասխանատու Ներսես Տաշչյանը: Հենց նա էլ Շիրակի փոխմարզպետին ասել է՝ շինարարության պատճառով շենքում ջուր չկա, արդեն ուրբաթ օրը աշխատակիցները կարող են գալ հին պայմանագրով աշխատել:

Մարդկանց առաջարկում են գործարքային վճարման համակարգ, որը, ինչպես պարզվել է, նվազագույն աշխատավարձից էլ շատ քիչ է: ՀՀ-ում մի ամբողջ արտադրական ընկերություն օրենք է խախտում, մարդիկ բարձրաձայնում են այդ մասին, նրանց սպառնում են աշխատանքից հեռացմամբ, մինչդեռ գործարանի համար պետությունը հատկացրել է Գյումրու նախկին մարզային հիվանդանոցի ճարտարապետական կառույցը՝ արտոնյալ պայմաններով, որպեսզի ներդրում կատարվի և Գյումրիում աշխատատեղեր ստեղծվի:

՛Հիմա մարդիկ բարձրաձայնում են գործարարը ՀՀ քաղաքացուն ստրկացնում է, պայմանի ներդրումն էլ չի կատարել, ըստ աշխատակիցները, արտադրական մեքենաները օգտագործված են, դրանք պարբերաբար նորոգում են, որ կարողանան կարել, և այս ամենից հետո կառավարությունը լուռ է:

Ի դեպ, այս օրերին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությունը ուսումնասիրություններ է կատարում գործարանում՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: