Հայերեն   English   Русский  

2 մեդալ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում


  
դիտումներ: 221

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Արմեն Հարությունյանը (51 կգ) և Ռազմիկ Քուրդյանն (110 կգ) այսօր կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ) հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: