Հայերեն   English   Русский  

ԱԺ նիստերը շարունակվում են. օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է. ուղիղ


  
դիտումներ: 166

Այսօր՝ հունիսի 19-ին Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերը: Օրակարգում 35 հարց կա: Օրենսդիրը մասնավորապես քննարկելու է Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ: Օրակարգում են մի քանի տասնյակ նախագծեր երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, այդ թվում նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի մեծ փաթեթը:

Օրակարգում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: Այս հարցը կքննարկվի հունիսի 20-ի նիստում: Ազգային ժողովը կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: