Հայերեն   English   Русский  

Միշել Պլատինին ազատ է արձակվել


  
դիտումներ: 96

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախկին նախագահ Միշել Պլատինին, որը նախօրեին ձերբակալվել էր Ֆրանսիայում, ազատ է արձակվել:


Պլատինին կասկածվում է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի ընտրության հարցով կոռուպցիոն գործարքի, մասնավորապես՝ քվեարկության արդյունքները կեղծելու մեջ, ըստ որի Քաթարը ստացել է 2020-ի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունք: Միշել Պլատինին ձերբակալվել էր նախօրեին և հարցաքննվել:
Նույն գործով անցնում են նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի սպորտի հարցերով խորհրդական Սոֆի Դիոնը և Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: