Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը 26-ի է հասել


  
դիտումներ: 103

Ճապոնիայում 6,7 մագնիտուտով երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով 26 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների տվյալներին: Գրում է Russian.rt.com-ը:

Երկրաշարժի հետևանքով 17 մարդ վիրավորվել է Յամագատա պրեֆեկտուրայում, ևս չորսը՝ Նիիգատեում: Չորս քաղաքացի տուժել է նաև Միյագիում, մեկը՝ Իսիկավեում:

Նշվում է, որ տուժածներից մեկը ծանր վիճակում է գտնվում:

Ավելի վաղ հաղորդվել էր 21 տուժածների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: