Հայերեն   English   Русский  

Պոմպեոն անձնական նախազգուշացում է ուղարկել Իրանի ղեկավարությանը


  
դիտումներ: 100

The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անձնական իրազեկում է ուղարկել Իրանի ղեկավարությանն այն մասին, որ եթե Իրանի կամ նրանց դաշնակիցների հարձակման հետևանքով ամերիկացի զինվորական մահանա, Վաշինգթոնն արձագանքելու է ռազմական գործողություններին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ մայիսին Բաղդադ կատարած այցի ժամանակ Պոմպեոն արձագանքել է ստացված հետախուզական այն տվյալներին, որ Իրանի կողմից վերահսկող ուժերն իբրև կարող են Իրաքում վերսկսել հարձակումներն ամերիկացի զինվորականների վրա:

«Թեև նման հարձակումները սովորական են եղել Իրաքի պատերազմի ընթացքում, Պոմպեոն իրաքյան ղեկավարներին ուղերձ է փոխանցել, որը ինչպես նա համոզված է եղել Թեհրանին կփոխանցվի, որի համաձայն անգամ մեկ ամերիկացու մահը կստիպի ԱՄՆ-ին պատասխան քայլ ձեռնարկել», - գրում է թերթը:

Ընդ որում՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել նշել իր անունը, թերթին հայտնել է, որ «եթե ամերիկացիներ սպանվեն, ապա դա կփոխի ամեն ինչ»:

Ավելի վաղ Պենտագոնը հավանության էր արժանացրել Մերձավոր Արևելք լրացուցիչ ռազմական ուժերի ուղարկումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: