Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրինագծերի. քննարկվում է պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը


  
դիտումներ: 161

Այսօր՝ հունիսի 19-ին Ազգային ժողովը նիստի սկզբում հաստատեց մի շարք օրինագծեր:

Մասնավորապես օրենսդիրը հավանություն տվեց՝

Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրենքի նախագծին,

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին,

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին,

«Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին,

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին և մի շարք այլ օրինագծերի:

Այս պահին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է: Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը փաստաբան Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: